ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.09.2014 | 00:02

Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։ Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի տիրոջ բերանը խոսեց այսօր։


Եսայու 58. 13-14

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ